Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 143 նոր դեպք. մահացել է 8 մարդ
Հայաստանում փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 143 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167231 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 651914 վերջին մեկ օրում` 1921 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5035 պացիենտ. մեկ օրում նվազել է 400-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 158335 անձ` վերջին մեկ օրում 535 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3089 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 772 է: