Հաջորդ թիրախը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնն է. Փաշինյանը հստակ որոշում ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի դեսպանների քաղաքական նշանակումները չեն սահմանափակվելու Լիլիթ Մակունցով (ԱՄՆ) և Վլադիմիր Կարապետյանով (Ուկրաինա):
Ճիշտ է, հատկապես Մակունցի հետ կապված կտրուկ դեմ են արտահայտվել թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ԱՄՆ լոբբիստական հիմնական կառույցները, և դեռևս պարզ չէ, թե ինչ վերջնարդյունք կունենա այս հարցը, սակայն Փաշինյանը մտադիր է շարունակել «գրպանային» քաղաքական նշանակումները:
Մասնավորաբար, նա հաջորդ նման նշանակումը կանի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում: Մեր աղբյուրները դեռևս չեն որոշակիացնում, թե ով է նշանակվելու Մոսկվայում, սակայն պնդում են, որ Փաշինյանը հստակ որոշում ունի ՌԴ-ում փոխել դեսպանին և նշանակել բացառապես քաղաքական անձ: Թեկնածուի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: