Նյու Յորքի օդանավակայաններում չվերթերի մեծ մասը չեղարկվել է ձնաբուքի նախօրյակին
Նյու Յորքի և դրա շրջակայքի օդանավակայաններում փետրվարի 1-ին պլանավորված ավիաչվերթերի մեծ մասը չեղարկվել է՝ սպասելով ձնաբուքի: Այդ մասին է վկայում FlightAware կայքում զետեղված տեղեկատվությունը, որը հետևում է օդանավերի երթևեկությանը։
Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է 154 ավիաչվերթ կամ բոլոր թռիչքների 72 տոկոսը: Լա Գուարդիա օդանավակայանի այդ ցուցանիշը հասնում է 106 չվերթի (89 տոկոսը): Լիբերտի միջազգային օդանավակայանում (հարևան Նյու Ջերսիի նահանգ) չեղարկվել է 162 ավիաչվերթ (72 տոկոսը):
Նյու Յորքից 4 ժամվա հեռավորությամբ Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) օդանավակայանում չեղարվկել է 56 չվերթ (30 տոկոսը): Ամենից շատ օդային հաղորդակցությունը սահմանափակվել է ԱՄՆ-ի արևելյան ափի քաղաքների հետ:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հունվարի 31-ի երեկոյան կարգադրել է քաղաքում արտակարգ դրություն սահմանել ձնաբուքի նախօրեին: Կանխատեսումների համաձայն՝ մեգապոլիսում և դրա արվարձաններում փետրվարի 1-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, սաստիկ քամի և ճանապարհներին սահմանափակ տեսանելիություն: Ձյան ծածկույթի բարձրությունը կարող է հասնել կես մետրի՝ ամանաբարձր ցուցանիշին վերջին 5 տարվա ընթացքում։