Իլոն Մասկը հայտարարել է, որ ունի կապիկ, որի ուղեղում իմպլանտ է տեղադրվել, ինչի շնորհիվ նա կարողանում է տեսախաղեր խաղալ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ստարտափներից մեկում կա կապիկ, որի ուղեղում իմպլանտ է տեղադրվել և նա կարողանում է տեսախաղեր խաղալ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
«Նա երջանիկ կապիկ է»,-ասել է «Տեսլա» էլեկտրոմոբիլների և այլ բազմաթիվ կազմակերպությունների և ստարտափերի սեփականատեր Իլոն Մասկը: Նա նշել է, որ հատուկ կապիկների մասին տեսանյութը հասանելի կլինի շուտով, հնարավոր է՝ մեկ ամսվա ընթացքում:
Մասկը այս մասին հայտարարել է Clubhouse սոցիալական հարթակում, որտեղ օգտատերերը ոչ ֆորմալ զրույցներ են անում:
Ձեռնարկատիրոջը հարցրել են Սան Ֆրանցիսկոյի Neuralink ընկերության վերջին զարգացումների մասին, որը բացվել է 2017 թվականին: Մասկը, ով նաև հիմնել է Space Exploration Technologies Corp. հրթիռային ընկերությունը և այժմ աշխարհի ամենահարուստ մարդն է, հայտնի է իր լայն հետաքրքրություններով:
«Մենք ունենք կապիկ, որ գլխում անլար իմպլանտ է տեղադրվել, որի շնորհիվ նա այժմ կարող է վիդեոխաղեր խաղալ: Դուք չեք կարող տեսնել, թե որտեղ է իմպլանտը, բայց նա երջանիկ կապիկ է: Մենք ունենք աշխարհի ամենալավ կապիկները, ցանկանում ենք, որ նրանք միասին մտքի պոնգ խաղան»,-հայտարարել է Մասկը:
Իլոն Մասկը հիմնադրել է Neuralink ստարտափը 2017-ին ՝ ավելի քան 100 միլիոն դոլար ներդրմամբ: Ընկերությունը մշակում է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյս, որպեսզի մարդիկ հնարավորություն տան վերացնել ուղեղի և ողնաշարի վնասվածքների հետևանքները և իմպլանտի միջոցով լրացնել իրենց կորցրած ունակությունները: