Կորոնավիրուսի համավարակի ֆոնին 2021-ին նորաձևության շաբաթները կանցկացվեն առցանց եղանակով
Չնայած կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, 2021 թվականի նորաձևության շաբաթների օրերն արդեն հստակ են, հայտնում է Tribute to ամսագիրը: Դրանց մի մասն անց է կացվելու առցանց տարբերակով:
Berlin Fashion Week-ն անց է կացվելու հունվարի 18-ից 21-ը: Այս ցուցադրությունը 2018 թվականից ի վեր ցուցադրվում է ուղիղ եթերում և այս տարի այն ընդլայնվելու է` ընդգրկելով ուղիղ եթերում զրույցներ դիզայներների և փորձագետների հետ, ինչպես նաև վիրտուալ իրականություն և վեբ տուրեր:
Փարիզի բարձր նորաձևության շաբաթն անց է կացվելու հունվարի 25-ից 28-ը, իսկ առօրյա Street Style ոճի լավագույն ցուցադրություններից մեկը` Կոպենհագենի նորաձևության շաբաթը, կայանալու է փետրվարի 2-ից 5-ը:
Նյու Յորքի նորաձևության շաբաթն անցյալ տարի համաճարակի հետևանքով ստիպված է եղել հաղթահարել մի շարք խոչընդոտներ, քանի որ շատ դիզայներները հրաժարվել են մասնակցությունից կամ իրենց շնորհանդեսներն ու ցուցադրությունները տեղափոխել են Փարիզ:
Փետրվարի 19-ից 23-ը կայանալու է Լոնդոնի նարաձևության շաբաթը, որը հայտնի է մի քանի համարձակ դիզայներների շնորհիվ։
Ստորև ներկայացնում ենք մյուս նորաձևության միջոցառումների ժամանակացույցը.
· Միլանի նորաձևության շաբաթ - փետրվարի 19-ից 24-ը
· Կանանց նորաձևության շաբաթ Փարիզում - մարտի 1-ից 9-ը
· Հարսանեկան զգեստների Նյու Յորքի նորաձևության շաբաթ - ապրիլի 13-ից 18-ը
· Փարիզի բարձր նորաձևության շաբաթ - հուլիսի 4-ից 8-ը
Մի շարք նորաձևության շաբաթների անցկացման հստակ ժամանակահատվածն ու պայմաններն առայժմ հայտնի չեն` հաշվի առնելով համաճարակով պայմանավորված իրավիճակը:
Ամսագիրը նշել է, որ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով, 2020 թվականին նորաձևության ոլորտը մի շարք վնասներ է կրել և նորաձևության բազմաթիվ ցուցադրություններ չեղարկվել են: