Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը վերադարձավ Հունաստանի առաջնություն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի հունական «Լամիայում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հունական ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 32-ամյա ֆուտբոլիստին:
Հունաստանում Գևորգ Ղազարյանը 2014-2015-ը հանդես է եկել նաև «Օլիմպիակոսում» ու «Կերկիրայում»:
Կիպրոսի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 6 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: Ղազրայանը 2019-ին էր միացել ԱԵԼ-ին, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նախկինում Ղազարյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», պորտուգալական «Մարիտիմոյում» ու «Շավիշում»:
Հունաստանի ընթացիկ առաջնությունում «Լամիայն» 18 խաղից հետո 11 միավորով նախավերջին՝ 13-րդ տեղում է: Թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 6-ին՝ ընդունելով «ԱԵԼ Լարիսային»: