Թոմ Քրուզն «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները ենթակաների համար մղձավանջի է վերածել
«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանող խումբը գանգատվել է պրոդյուսեր Թոմ Քրուզից, որն, իբրեւ, ժապավենի վրա աշխատանքը մղձավանջի է վերածել։ Դերասանի ենթակաները պատմել են, որ նա տարված է նկարահանումներն ավարտելու մտքով, ինչ էլ պատահի, հայտնում է New York Post-ը։
«Մեզանից շատերն ուրախությամբ կհամակերպվեին վնասների հետ, որոշ ժամանակով կկանգնեցին նկարահանումները եւ աշխատանքները կշարունակեին ավելի ուշ։ Սակայն Թոմը տարված է աշխատանքն ավարտելու գաղափարով, եւ նրան ոչինչ չի կանգնեցնի»,- նշել են աղբյուրները նկարահանող խմբից։
Քրուզի ենթականերն անհանգստություն են հայտնել տուն վերադարռնալ չկարողանալու առնչությամբ, երբ ժապավենի նկարահանումները Մեծ Բրիտանիայից տեղափոխել են Արաբական Միացյալ Էմիություններ, քանի որ երկրների միջեւ բոլոր ուղիղ թռիչքներն արգելքի տակ են։
2020թ․-ի դեկտեմբերին հաղորդվում էր, որ Քրուզը սկսել է կինոստուդիա կառուցել, որում կարելի է անվտանգ աշխատել համավարակի պայմաններում։ Դերասանն ավելի վաղ հայհոյել էր ենթականերին սոցիալական հեռավորության կանոնները չպահպանելու համար, ինչից հետո «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանող խմբի անդամներից մի քանիսն աշխատանքից ազատման դիմումն էին ներկայացրել։