Կրկնօրինակելով Մոնրոյին՝ շոտլանդուհին TikTok-ում ավելի քան 9.2 միլիոն հետևորդ է ձեռք բերել ու գնել նրա տունը (լուսանկարներ)
Շոտլանդուհին, կրկնօրինակելով ամերիկյան հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյին, արդեն իսկ 9.2 միլիոն հետևորդ է ձեռք բերել TikTok սոցիալական ցանցում և ամուսնու հետ գնել է այն տունը, որտեղ ժամանակին ապրել է Մոնրոն։ Այս մասին գրում է korrespondent.net-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 27-ամյա Ժասմին Չիսվելը հայտնի է դարձել հոլիվուդյան լեգենդար աստղ Մերիլին Մոնրոյին կրկնօրինակելու համար: Նա իր կերպարները հրապարակում է իր ինստագրամյան միկրոբլոգում և TikTok-ի օգտահաշվում։ Բացի այդ, նա նկարահանվել է նաև Vogue ամսագրի համար և պարբերաբար մասնակցում է YouTube-ի գովազդային արշավներին: Նրա TikTok-ի օգտահաշվին արդեն իսկ բաժանորդագրվել է 9.2 միլիոն մարդ:
Նշվում է՝ Ժասմին Չիսվելը ԱՄՆ է տեղափոխվել 2016 թվականին՝ Շոտլանդիայի Հարավային Լանարկշիրի Կարլուկ քաղաքից: Նյու Յորքի ակադեմիայում կինոարվեստի մագիստրոսի կոչում ստանալուց հետո նա որոշել է կարիերան շարունակել սոցիալական ցանցերում:
«Ես միշտ սիրել եմ Մերիլինի ոճը և նրա ֆիլմերը, ուստի առօրյա կյանքում սկսել եմ կրել նմանատիպ հագուստ: Շատերն ասում էին, որ ես շատ նման եմ Մերիլինին»,- ասել է դերասանուհին:
Վերջերս էլ Ժասմին Չիսվելը ամուսնու՝ երաժշտական պրոդյուսեր Մավերիկ ՄաքՆիլիի հետ միասին, երկու միլիոն ֆունտ ստերլինգով գնել է Մերիլին Մոնրոյի տունը, որտեղ նա ապրել է բեյսբոլիստ Ջո Ջի Մաջոյի: