Թուրքիայի արեւմուտքում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երկուշաբթի` փետրվարի 1-ին, Թուրքիայի արեւմուտքում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարական վարչության հայտարարությանը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իզմիր նահանգի շրջանում:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: