Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: