Պուտինն առաջարկել է Ռուսաստանում մարդու իրավունքների դատարան ստեղծել
Մինչև հունիսի 1-ը Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն ու արդարադատության նախարարությունը պետք է քննարկեն երկրում մարդու իրավունքների դատարան ստեղծելու հարցը: Համապատասխան հանձնարարականը ներառված է Կրեմլի կայքում հրապարակված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականների ցուցակում, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը:
«Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանին խորհուրդ տալ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության հետ միասին քննարկել Ռուսաստանում մարդու իրավունքների դատարան ստեղծելու հարցը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկներ», - գրված է հանձնարարականի մեջ:
Հրամանի կատարման վերջնաժամետը սահմանվել է հունիսի 1-ը: