Փարիզում թալանել են Իկարդիի տունը
Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տունը թալանել են Փարիզում, հայտնում է L'Équipe-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 27-ամյա ֆուտբոլիստը Լորիանում էր՝ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման համար: Նրա տնից գողացել են մոտ 400 հազար եվրոյի իրեր ու հագուստ: Կողոպտիչները տուն են ներխուժել պատուհանից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Լորիանին» և պարտվել 2։3 հաշվով։