Ավտովթար Լոռու մարզում. 64-ամյա վարորդը Toyota Prado-ով շրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com
Հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 64-ամյա Արթուր Ա.-ն իր վարած Toyota Prado մակնիշի 85 CG 888 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կնետրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: