Մոսկվայում ծեծի են ենթարկել Forbes-ի ցուցակում ընդգրկված գործարարի
Գործարար Անդրեյ Գարաժան ոստիկանություն է դիմել ծեծի մասին հայտարարությամբ: Դա տեղի է ունեցել հունվարի 30-ին:
Ըստ ՏԱՍՍ-ի, անհայտ անձը իբր ծեծի է ենթարկել Գարաժային Բոլշայա Յակիմանկա փողոցում գտնվող ռեստորանում: Դրանից հետո տղամարդը դեմքի կապտուկներով ու քերծվածքներով դիմել է հիվանդանոց: Այժմ ոստիկանությունը ստուգում է իրականացնում այդ փաստով:
2020 թվականին Գարաժան, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է մինչև 30 տարեկան ՌԴ հեռանկարային քաղաքացիների ցուցակում: Նա տեղ է զբաղեցրել «Գիտություն և տեխնոլոգիա» անվանակարգում: