Բրիտանիան հայտարարել է թռչող ավտոմեքենաների համար առաջին օդանավակայանի բացման մասին
Անգլիայի Քովենթրի քաղաքում նախատեսվում է փոքր, ուղղաթիռային վայրէջքի հրապարակի 60%-ի չափով տարածք զբաղեցնող, օդանավակայան բացել: Նախատեսվում է, որ Urban Air Port-ը կլինի իր տեսակի մեջ առաջին մասնագիտացված համալիրը, որը նախատեսված է առաքիչ-դրոնների, ինչպես նաև «ապագայի տրանսպորտի»՝ թռչող ավտոմեքենաների և աէրոտաքսիների վայրէջքի համար:
Ենթադրվում է, որ համալիրի համար էներգիայի աղբյուր կհանդիսանան արեգակնային մարտկոցները: