«Շնորհակալություն որդուդ համար». Մարգարիտա Սիմոնյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է «ոսկե սկեսուր» Լաուրա Քեոսայանին
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը միշտ անհավանական ջերմությամբ եւ հպարտությամբ է խոսում սկեսրոջ՝ ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի կնոջ՝ Լաուրա Քեոսայանի մասին։ Այսօր նա նշում է ծննդյան օրը։
«Իմ սիրելի, գեղեցկուհի, թագուհի, մեր տան հոգի, իմ ոսկե սկեսուր, շնորհակալություն որդուդ համար, շնորհակալություն, որ ամեն օր մեզ հետ ես, որ սիրում ես մեզ, անհանգստանում, հպարտանում, սովորեցնում, նկատում ամեն ինչ, բոլորի համար անհանգստանում ու մեզ օգնում ես ավելի լավը դառնալ, որ օրինակ ես իմ դուստրերի համար, թե ինչպիսին պիտի լինի իրական կինը, որ նայում եմ քեզ ու ձգտում, մեր երեկոյան հավաքույթների եւ ուրախ նախաճաշերի, յուրաքանչյուր ժամվա համար, որով զարդարում ես մեր կյանքը։ Շնորհավոր ծնունդդ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որում նա ու մայրիկը գրկում են սկեսրոջն, ու նրանք միասին պարում են։ Ինչպես հայտնի է, աստղային զույգի մայրիկներն, ինչպես նաեւ Մարգարիտա Սիմոնյանի քույրը նրանց հետ են ապրում։ Տանը երեխաների հետ հաճախ է լինում նաեւ Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան. նա եւ ռեժիսորի նոր կինն ընկերական հարաբերություններ ունեն։