Մոսկվայի կենտրոնում տղամարդն ինքնասպանության փորձ է արել
Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկոյ փողոցի վրա, տղամարդն ինքնասպանության փորձ է արել. Նա հոսպիտակացվել է, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է բժշկական շրջանակում աղբյուրը:
Դեպքը տեղի է ունեցել «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանի մերձակայքում:
Տուժածը կորցրել է գիտակցությունը, նա շտոպ օգնության մեքենայով տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան հիվանդանով:
Հայտնի է, որ տղամարդը հաշվառված է հոգեկան առողջության դիսպանսերում:
Հաղորդվում է, որ տղամարդն անսպասելիորեն իր վրա է լցրել վառելիքն ու ձեռնարկել ինքնահրկիզման փորձ: Կրակը մի քանի վայրկյան անց մարվել է տեղում եղած հակահրդեհային սարքերով, ինչպես նաեւ ոստիկանների ու քաղաքացիների ջանքերով, որից հետո տուժածը հանձնվել է շտապ օգնության բժիշկներին:
Նախնական վարկածով՝ այդ քայլին տղամարդը դիմել է անձնական գույքային հարաբերություններում խնդիրների հետեւանքով: