«Հիանում եմ այս տղայով». Պետրոսյանի կինը լուսանկար է հրապարակել փոքրիկ որդու՝ Վահանի հետ
Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր միկրոբլոգում վառ լուսանկար է հրապարակել։ Բլոգերը դրանում պատկերված է իր սիրելի որդու հետ, որին 2020թ․-ին պարգեւել է 75-ամյա ամուսնուն։
Երիտասարդ մայրիկն ու փոքրիկը պատկերված են բազմոցին։ Բրուխոնովան բռնել է նրա ձեռքերն ու սիրով նայում է նրան։ Լուսանկարի համար Բրուխունովան ու նրա որդին վառ կոստյումներ են ընտրել։ Փոքրիկը նաեւ գխարկ է կրում։ «Վիզուալիզացնում ենք ամառը»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է Բրուխունովան։
Հումորիստի կնոջ հետեւորդները հիացել են լուսանկարով։ «Հիասքանչ է», «որքան քաղցր ու ծիծաղկոտ է», «Ձեր կրկնօրինակն է», «հիանում եմ այս տղայով»,- գրել են նրանք։
Փոքրիկը լույս աշխարհ է եկել Էմիրությունների հեղինակավոր կլինիկաներից մեկում։ Բրուխունովան հերքում է լուրերն այն մասին, որ փոքրիկին կրել է փոխնակ մայրը։