Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի տիկինը՝ Յուլյան, դարձյալ բերման է ենթարկվել Մոսկվայում ակցիայի ժամանակ
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի տիկին Յուլյան բերման է ենթարկվել Մոսկվայում ակցիայի ժամանակ: Դա տեղի է ունեցել նրա կողմից հանրահավաքից լուսանկար հրապարակելուց մի քանի րոպե անց:
«Սոկոլնիկներում այսօր հիանալի է անցնում»,-գրել է Նավալնայան ինստագրամյան իր էջում:
Ընդդիմադրի տիկինը մասնակցել է նաեւ հունվարի 23-ին Ալեքսեյ Նավալնիին աջակցող ակցիայի ժամանակ: Այդ օրը նունպես նրան բերման էին ենթարկել, երբ նա հրապարակել էր լուսանկար Ինստագրամում: Ոստիկանությունը նրան ազատել էր մի քանի ժամ անց:
Ընդդիմադրին աջակցող ակցիաներն անցկացվում են հունվարի 31-ին Ռուսաստանի ամբողջ տարածքում, հաղորդում է «Կոմերսանտ»-ը: