Մնացել է միայն տիտղողը. Մեգան Մարքլը որդու ծննդյան վկայականից գաղտնի հանել է իր անունը
Արդեն մոտ մեկ տարի է, ինչ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից ու տեղափոխվել ԱՄՆ։ Թեև Սասեքսի դուքսերը հազվադեպ են հարցազրույցներ տալիս և հանրության հետ կապի դուրս գալիս, համացանցում, ամեն դեպքում, առիթներ գտնում են քննարկելու թագավորական ընտանիքը լքած սիրահարներներին։ Այս անգամ հայտնի է դարձել նախկին դերասանուհու գաղտնի քայլի մասին, որը նա ձեռնարկել է որդու ծնունդից մեկ ամիս անց։
2019թ․-ի մայիսի 6-ին Մեգանն ամուսնուն պարգևել է առաջնեկին՝ որդուն՝ Արչիին։ Մայիսի 17-ին երիտասարդ ծնողները ստացել են նրա ծննդյան վկայականը։ Պարզվում է՝ երեխայի լույս աշխարհ գալուց մեկ ամիս անց Մեգանը որոշել է փոփոխություններ մտցնել փոքրիկի առաջին պաշտոնական փաստաթղթում։
Բրիտանական «The Sun»-ի տրամադրության տակ հայտարարություն է հայտնվել, որի պատճառով դքսուհու քայլի մասին տեղեկատվությունը բացահայտվել է։ Ըստ դրա՝ արքայազնի կինը երեխայի ծննդյան վկայականից հեռացրել է իր անունը՝ Ռեյչել Մեգան՝ «մայր» սյունակում թողնելով միայն տիտղոսը՝ ձերդ թագավորական մեծություն Սասեքսի դքսուհի։
Համացանցում Մեգանի որոշումն արդեն իսկ արտասովոր են անվանել։ Թագավորական ընտանքի նախկին մամուլի քարտուղարն, օրինակ, կարծում է, որ փաստաթղթում ուղղումն ամուսինների ծրագրի մի մասն է եղել։ Իսկ փորձագետ Ինգրիդ Սյուարդը հայտարարում է. «Թագավորական ընտանիքի համար աննախադեպ է ծննդյան վկայականի փոփոխությունը, սակայն դրանից ծնողի անունը հեռացնելը շատ ուշագրավ է»։
Համացանցում քննարկում են այդ որոշման հնարավոր պատճառները։ Օգտատերերի մի մասը կարծում է, որ Սասեքսի դքսուհին փաստաթուղթը փոխել է Քեյթից ու Ուիլյամից տարբերվելու պոռթկման պայմաններում, որոնք Միդլթոնի անունը գրել են ժառագների ծննդյան վկայականներում։ Սակայն մեկ այլ կարծիք էլ կա. Մարքլն անունից հրաժարվել է ի նշան հարգանքի արքայադուստր Դիանային, որը միշտ օգտագործել է միայն իր տիտղոսը։
Ի դեպ, լրագրողներն արդեն իսկ դիմել են ամուսիններին մեկնաբանություն ստանալու համար, սակայն նրանք համացանցում տարածված տեղեկատվությունը չեն մեկնաբանել։