Էրդողանը շնորհավորել է Գերմանիայի իշխող կուսակցության նոր ղեկավար Արմին Լաշեթին նշանակման կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» իշխող կուսակցության նոր ղեկավար Արմին Լաշեթին նշանակման կապակցությամբ եւ կոչ արել շարունակել դրական հարաբերությունները երկու երկրների միջեւ, գրում է Ahval-ը:
Էրդողանը հայտարարերլ է Լաշեթին, որ ցանկանում է պահպանել «սերտ եւ անկեղծ համագործակցությունը», որն Անկարան հաստատել է նախորդ ղեկավար՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, նշված է հայտարարության մեջ:
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ ամուր տնտեսաական կապերը, գրում է Birgün թերթը:
Թուրքիայի նախագահն ասել է կուսակցության նոր ղեկավարին, որ կարծում է, որ նոր պաշտոնում Լաշեթը կպահպանի դրական վերաբերմունքը Գերմանիայում թուրք համայնքի նկատմամբ, որը կազմում է շուրջ 3.5 միլիոն մարդ:
Հայտնեի է, որ երկրի ամենախիտ բնակեցված դաշնային հողի՝ Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիայի վարչապետի պաշտոնում գտնվելու ժամանակ Արմին Լաշեթը պահպանել է լավ հարաբերություններ թուրքական համայնքի հետ, ինչի արդյունքում ստացել է «Թուրք Արմին» կեղծանումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լաշեթը նաեւ անվանվել է ԳԴՀ կանցլերի պաշտոնում ամենահավանական թեկնածու Անգելա Մերկելի հեռանալուց հետո: