«Ամենաթանկ պահերը». Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու ու երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Ամենաթանկ պահերը»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր Երեւանի կենտրոնում։ Լուսինե Թովմասյանը ոճային վերարկու էր ընտրել, երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց եւ պայուսակ։ «Երեւան, սիրում եմ քեզ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։