Ռուսաստանի ամբողջ տարածքում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ
Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին սատարող բողոքի ցույցերի ժամանակ, որոնք անցկացվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում հունվարի 31-ին, արդեն բերման է ենթարկվել 553 նարդ: Այդ մասին վկայում են «ՕՎԴ-Ինֆո» նախագծի տվյալները, որոնք իրական ժամանակի ռեժիմում ներկայացվում են «Մեդուզա»-ի ինտերակտիվ քարտեզում:
Ներկա պահին ամենաշատ բերման ենթարկվածները Վլադիվոստոկում են (112 մարդ): Բերման ենթարկվածների ամենամեծ թվով քաղաքների ցանկում են նաեւ Կրասնոյարսկը (84), Նովոսիբիրսկը (73), Նովոկուզնեցկը (31), Իրկուտսկը (27) եւ Բարնաուլը (26):