Բժիշկը հայտնել է, թե ինչն է հանգեցրել Յուլյա Նաչալովայի մահվանը
Երգչուհի Յուլյա Նաչալովան մինչեւ վերջին պահը հրաժարվել է ոտքի վիրահատությունից, որը ախտահարված է եղել փտախտի պատճառով, ինչն արդյունքում հանգեցրել է մահվան։ Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հետ զրույցում հայտնել է Վասիլի Շուրովը՝ երգչուն բուժող բժիշկը։
Նաչալովան 38 տարեկանում կյանքից հեռացել է 2019թ-ի մարտի 16-ին։ Երգչուհու հայրը հայտնել էր, որ մահվան պատճառ է դարձել սրտի կանգը, որն առաջացել է բորբոքային պրոցեսի հետեւանքով։ Արտիստի ներկայացուցչի՝ Աննա Իսաեւայի խոսքով՝ մահվան պատճառ է դարձել սեպսիսը։ Այսօր՝ հունվարի 31-ին, նա 40 տարեկան կդառնար։
«Յուլյան հոդատապի հետեւանքով սովոր էր դիմանալ ցավին։ Արդյունքում փտախտին դիմացել է մինչեւ արյուն «ներծծվելու» աստիճան, ահա եւ վերջ։ Պարզապես պատաահականությունների հիմար շարք։ Քանի Յուլյան գիտակից էր, համաձայնություն չէր տալիս ոտնաթաթի ամպուտացմանը։ Իսկ երբ մասնագետներն, ամեն դեպքում, անցկացրին վիրահատությունը, Յուլյան այդ պահին արդեն գիտակցություն չուներ. ուշ էր։ Սեպսիս էր սկսվել»,- հայտնել է Շուրովը։
Նա նշել է, որ ամեն ինչ սկսվել է ոտքի վերքից։ Բժշկի խպոսքով՝ հարկավոր էր հեռացնել նեկրոզի հատվածը։ Սակայն չի հաջողվել երգչուհուն համոզել, որ դանդաղելը մահացու վտանգավոր է։.«Նա աղջիկ էր, որը ցանկանում էր միայն բարձրակրունկներ կրել։ Ինչպես այլ կերպ»:
Նա հավելել է, որ երգչուհին, անկախ ոտքի վերքից, երկար ժամանակ տանն է բուժվել։ «Նա, կարծես, ինչ-ոչ մասնավոր վիրաբույժ է ունեցել, նրա մոտ խորհրադատվությունների գնացել։ Վարակման պրոցեսը սկսվել էր, խոսքն արդեն մատի մասին չէր»,- եզրափակել է Շուրովը։