Չի կարելի «կիսով չափ հղի լինել». Մակրոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող միաժամանակ մերձավոր դաշնակից լինել և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ
Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է հստակ ձևակերպի երկրի արտաքին քաղաքական կուրսը, քանի որ Միացյալ Թագավորությունը և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ֊ի հետ մերձավոր դաշնակից միաժամանակ լինել չի կարող, բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
«Ինձ մոտ տպավորություն է, որ Միացյալ Թագավորության իշխանություններն իրենց քաղաքացիներին ամեն բան միանգամից են խոստացել։ Եթե Մեծ Բրիտանիան որոշել է լիարժեքորեն մնալ հյուսիսատլանտայն քաղաքականության շրջանակում, ապա պետք է հստակ հայտարարել այդ մասին, քանի որ այդ դեպքում խոսք է գնալու է ԵՄ֊ի հետ փոխհարաբերվելու է փոխգործակցության ու շուկաների հասանելիության սկզբունքների մասին։ Մեծ Բրիտանիան պետք է հստակ կողմնորոշվի՝ ԱՄՆ֊ի հետբէ ցանկանում մերձավոր դաշնակից լինել, ԵՄ֊ի՞ հետ, եիկուսը միաժամանակ հնարավոր չէ՝ չի կարելի կիսով չափ հղի լինել»,֊ ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը միաժամանակ շեշտել է, որ ցանկանում է բրիդրացիական հարաբերություններ պահպանել Մեծ Բրիտանիայի հետ՝ կարծիք հայտնելով, որ բրիտանացիները նույնպես, այդ թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը, համակարծիք են իր հետ։