Եռաբլուրի մոտ ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry-ն և Volkswagen-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր. shamshyan.com
Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ևս չորսը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ կայքի՝ ճանապարհն ամբողջովին սառած է և վթարից միայն 20 րոպե անց աղ ցանող բրիգադը ժամանեց ու սկսեցին ճանապարհը աղ ու ավազով մշակել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։