Բայդենը փետրվարի 1-ին կներկայացնի ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. NBC
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 1֊ին ելույթով հանդես կգա ու կներկայացնի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ այդ մասին Բայդենը խոսելու է Պետքարտուղարություն կատարելիք այցի ընթացքում։
Ըստ աղբյուրի՝ Բայդենը պատրաստվում է նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք որոշումներ ստորագրել։