Ֆրանսիայում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, շուրջ 76 000 մարդ է մահացել
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 24 392 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն անցել է 3 միլիոնը՝ կազմելով 3 177 879։
Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 75 862 մարդ, 242-ը՝ վերջին մեկ օրում:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: