«Մարսելի» ֆանատները հարձակվել են ակումբի մարզաբազայի վրա, ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել
«Մարսել» - «Ռեն» ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է դաշտի տերերի ֆանատների պատճառով, հայտնում է L’Equipe-ը:
«Մարսելի» մի խումբ երկրպագուներ հարձակում են գործել թիմի մարզաբազայի վրա՝ պահանջելով ակումբի ղեկավարության հրաժարականը: Նրանք օգտագործել են ֆայերներ, ծխագլաններ ու պայթուցիկներ: «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը փորձել է զրուցել ֆանատների հետ, սակայն ֆայերներից մեկը դիպել է նրա մեջքին: Ֆուտբոլիստը խուսափել է լուրջ վնասվածքներից:
Միջադեպի պատճառով ձերբակալվել է 25-ից ավելի մարդ: «Մարսել» - «Ռեն» խաղը պետք է տեղի ունենար հունվարի 30-ին:
Տեսանյութը և գրառումը՝ այս հղումով: