55-ից բարձր տարիքի իտալացիներին խորհուրդ են տվել չպատվաստվել AstraZeneca ընկերության պատվաստանյութով
Դեղամիջոցների իտալական գործակալությունը (Aifa) շաբաթ օրը թույլատրել է օգտագործել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը մշակել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը՝ Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ համատեղ, հաղորդում է RaiNews24-ը:
Իտալական կարգավորողի որոշումը դեռ չի հրապարակվել, սակայն տեղական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Aifa-ն խորհուրդ է տվել օգտագործել այս դեղամիջոցը հիմնականում 18-55 տարեկան անձանց համար: Ավելին, ըստ Corriere della Sera թերթի, գործակալությունը AstraZeneca-ի պատվաստանյութը «ոչ համարժեք» է ճանաչել է Իտալիայում արդեն օգտագործվող կորոնավիրուսի դեմ միջոցներին, որոնք մշակվել են Pfizer / BioNThec-ի եւ Moderna-ի կողմից:
Aifa-ի այս դիրքորոշումը թելադրված է նրանով, որ AstraZeneca-ն ոչ բավարար տեղեկատվություն է տրամադրել տարեց մարդկանց վրա իր պատվաստանյութի ազդեցության վերաբերյալ: Հատկանշական է, որ դեռեւս անցած չորեքշաբթի Aifa-ի ղեկավար, հայտնի վիրուսաբան Ջորջիո Պալուն ընդգծել էր, թե 65 տարեկանից բարձր տարիքային խումբը «ուսումնասիրություններում այնքան էլ լավ ներկայացված չի եղել», ուստի առաջարկել է AstraZeneca-ի դեղամիջոցն օգտագործել նախեւառաջ աշխատունակ տարիքի քաղաքացիների պատվաստման համար: հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: