ԶԼՄ. Հռոմի պապին խորհուրդ են տվել դիետա պահել
Հռոմի Ֆրանցիսկոս I պապին խորհուրդ են տվել դադարեցնել սննդի մեջ մակարոնեղենի օգտագործումը եւ դիետա պահել՝ մեջքի վաղուց անհանգստացնող ցավերից ազատվելու համար, գրում է The Sun-ը:
Բժիշկները 84-ամյա պոնտիֆիկին ասել են, որ նա պետք է ազատվի ավելորդ քաշից՝ ռադիկուլիտից տառապանքը մեղմելու համար, եւ լուրեր են պտտվում, որ եթե նա դա չանի, կարող է վիրահատության կարիք ունենալ:
Ցավի պատճառով նա ստիպված է եղել բաց թողնել Վատիկանում տեղի ունեցող միջոցառումները, եւ մտավախություն ունի, որ մարտին վաղուց պլանավորած այցը Իրաք նույնպես կարող է չեղյալ համարվել:
Երեկ նա ստիպված է եղել նստել կարդինալների հետ հանդիպման ժամանակ:
«Ես պետք է ձեզ հետ կանգնած խոսեմ, բայց, ինչպես գիտեք, իմ ռադիկուլիտը շատ ցավոտ է... Հետեւաբար, եթե ինձ թույլ տաք, եւ ես ներողություն կխնդրեմ ձեզնից, ես կդիմեմ ձեզ նստած»,- Հռոմի պապի խոսքերն է մեջբերում հրատարակությունը:
Հռոմում աղբյուրները հայտնում են, որ Պապին խորհուրդ են տվել փոքր ամաններով բրինձ եւ շատ մրգեր, բանջարեղեն, ձիթապտղի յուղ ու ձուկ ուտել:
Նա պետք է սահմանափակի մակարոնեղենի եւ պիցցայի օգտագործումը: Տորթերն ընդհանրապես արգելվել են: