«Ռեալը» տնային պարտություն կրեց 10 խաղացողներով (տեսանյութ)
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Լևանտեին» և անակնկալ պարտություն կրեց 1:2 հաշվով:
Հանդիպման 9-րդ րոպեին «Ռեալը» 10 խաղացողներով մնաց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի հեռացման պատճառով, սակայն դա դաշտի տերերին չխանգարեց բացել հաշիվը: 13-րդ րոպեին գերմանացի Տոնի Կրոսի գեղեցիկ փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: 33-րդ րոպեին «Լևանտեն» հավասարեցրեց հաշիվը և թիմերն ընդմիջման գնացին խաղաղ պայմաններում:
65-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն իսպանացի հարձակվող Մարտի Ռոխերը չկարողացավ անվրեպ իրացնել այն: 78-րդ րոպեին Ռոխերն ուղղեց իր սխալը և խփեց «Լևանտեի» հաղթական գոլը:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 40 միավորով երկրորդ տեղում է և 7 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել: «Լևանտեն» 26 միավորով 9-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Ռեալ» - «Լևանտե»՝ 1:2 (տեսանյութ)
Մարկո Ասենսիո, 13 – Խոսե Մորալես, 32, Մարտի Ռոխեր, 78
Հեռացում՝ Էդեր Միլիտաո, 8 («Ռեալ»)
Չիրացված 11 մետրանոց՝ Մարտի Ռոխեր, 65 («Լևանտե»)
«Էյբար» - «Սևիլիա»՝ 0:2 (տեսանյութ)
Լուկաս Օկամպոս, 28 (11մ), Ժոան Ժորդան, 55