Պաշտոնական. Էլ Շարավին վերադարձավ «Ռոմա»
Իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին վերադարձել է «Ռոմա», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը խզել է չինական «Շանհայ Շենուայի» հետ պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակով միացել իտալական ակումբին:
Էլ Շարավին Հռոմի թիմում խաղացել է 2016-2019-ը: Իտալացին «Ռոմայից» չինական ակումբ էր տեղափոխվել 2019 թվականին, իսկ նրա տրանսֆերը կազմել էր 16 միլիոն եվրո: