«Բավարիան» 4 գոլ խփեց «Հոֆենհայմին», «Բորուսիան» ևս հաղթեց (տեսանյութ)
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ: Տանտերերի գոլերից մեկը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 24 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր, բայց խաղաժամանակ չստացավ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 խաղի ու դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ:
«Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 45 միավորով և 10 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող ու մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լապցիգի» նկատմամբ: «Բորուսիան» 32 միավորով չորրորդն է, իսկ «Հոֆենհայմը» 22 միավորով 11-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Բավարիա» - «Հեֆենհայմ»՝ 4:1
Ժերոմ Բոատենգ, 32, Թոմաս Մյոլեր, 43, Ռոբերտ Լևանդովսկի, 57, Սերժ Գնաբրի, 63 – Անդրեյ Կրամարիչ, 44
«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 3:1 (տեսանյութ)
Թոմաս Դելեյնի, 26, Ջեյդոն Սանչո, 63, Ֆելիքս Ուդուխահյ, 76 (ինքնագոլ) – Անդրե Հան, 10
Չիրացված 11 մետրանոց՝ Էրլինգ Հոլանդ, 21 («Բորուսիա»)
«Այնտրախտ» - «Հերտա»՝ 2:1
Անդրե Սիլվա, 67, Մարտին Հինտերեգեր, 85 – Կշիշտոֆ Պյոնտեկ, 66
«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Մ.»՝ 1:1
Ռոբին Կնոխե, 31 – Ալեսան Պլեա, 59
«Վերդեր» - «Շալկե»՝ 1:1
Կևին Մոհվալդ, 77 – Օմար Մասկարել, 58