Ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում ավտոմեքենա են պայթեցրել
Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ. մի քանի մարդ վիրավորվել է:
Այս մասին հայտնում է Սիրիայի պետական գործակալությունը՝ SANA-ն:
«Մի քանի մարդ զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել է Աֆրին քաղաքում մեքենայի պայթյունի պատճառով: Քաղաքն օկուպացրել են թուրքամետ ահաբեկչական խմբավորումները»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Երկրի այդ հատվածում ահաբեկչություններ պարբերաբար են կազմակերպվում: