Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտելու մեջ կասկածվողն այդ մասին գիրք է գրել
Յունիս Աբասը՝ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով ենթադրյալ կասկածյալը, այդ մասին գիրք է գրել։ Paper-ի հաղորդմամբ՝ գրքից հատվածը, որը ստացել է «Ես մեկուսացրի Քիմ Քարդաշյանին», հրապարակվել է «Closer» ամսագրի կողմից։ Գրքում նկարագրված են 2016թ․-ին հյուրանոցի կողոպուտի մանրամասները, որը կազմակերպել էին Աբբասն ու այդ գործով մյուս չորս կասկածյալները։
Գողերը, որոնք ոստիկանի հագուստ են կրել, ներխուժել են համար, կապել Քիմին, մինչեւ փախել են՝ ընդհանուր 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր տանելով։ Աբբասը գրել է, որ իրենք օգտագործել են տարեց մարդկանց՝ նախքան կողոպուտը հյուրանոցում դրությունը հետաքննելու համար։ Նա Քարդաշյանին ու նրա օգնականին ծաղրել է Ֆրանսիայում փրկարար ծառայություն զանգելու փորձի համար, ուր համարը 17 է եւ ոչ 911, ինչպես Ամերիկայում։
«Մեր երկու գեղեցկուհիները համառորեն փորձում էին 911 կանչել։ Այնքան էլ արդյունավետ չէ, երբ Փարիզում ես գտնվում»,- ասված է հատվածում։