Ռոհանի. Իրանը փորձում է կանխել կորոնավիրուսի նոր ալիքը` զբոսաշրջության ոլորտը պաշտպանելու համար
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ իր վարչակազմը կենտրոնացել է ընթացիկ իրանական տարվա վերջին երկու ամիսների ընթացքում (լրանում է մարտի 20-ին) կորոնավիրուսային վարակի նոր ալիքի կանխարգելման վրա` զբոսաշրջության ոլորտը պաշտպանելու համար, որը խիստ տուժել է համավարակից, փոխանցում է Tasnim-ը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ Ռոհանին ասել է, որ քանի որ վարչակազմը լավ է կատարել իր աշխատանքը կորոնավիրուսի պայմաններում` խուսափելով ձեռնարկությունների ամբողջական փակումից, արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրության ոլորտում տնտեսական աճ է գրանցվել` չնայած ծառայությունների ոլորտը դեռ բազմաթիվ խնդիրների առջեւ է կանգնած:
Նրա խոսքով` ներկայումս ջանքեր են գործադրվում տարվա վերջին երկու ամսվա ընթացքում համավարակի չորրորդ ալիքը կանխելու համար, որպեսզի թույլ տան տուրիզմի եւ սպասարկման ոլորտներին ոտքի կանգնել եւ լրացնել բաղ թողնվածն ամանորյա արձակուրդներին:
Այն փաստը, որ Իրանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջ է անցել ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, չպետք է հանգստացնի երկրին, քանի որ արձանագրություններին չկատարումը վտանգավոր եւ բարդ պայմանների կհանգեցնի, նախազգուշացրել է նախագահը:
Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 57 000-ը, մոտ 1.2 միլիոն հիվանդ առողջացել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից: Իրանը սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի մշակումը, ինչպես նաեւ հաստատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտակարգ օգտագործումը: