Երաժշտության ու արվեստների ամենախոշոր փառատոններից մեկը՝ «Կոաչելան» (Coachella), կրկին չեղարկել են կորոնավիրուսի համավարակի պատճառով
Երաժշտության ու արվեստների ամենախոշոր փառատոններից մեկը՝ «Կոաչելան» (Coachella), կրկին չեղարկել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանի առողջապահական համակարգի ներկայացուցիչ Քեմերոն Քայզերը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 29-ին Քայզերը փառատոնի չեղարկման մասին հրաման է ստորագրել, որը ծրագրված էր ապրլին։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք, երբ միջոցառումները կրկին կկարողանան անցկացվել»,- նշել է Քայզերը։
Նախորդ տարվա մարտին հայտնի է դարձել, որ փառատոնը կորոնավիրուսի բռնկման պատճառով տեղի չի ունենա։ Սա փառատոնի առաջին չեղարկումն էր գոյության 20 տարվա ընթացքում։ Հունիսին միջոցառումը տեղափոխել էին 2021թ․։