Փալմ Բիչը ստուգում է Թրամփի Մար-ա-Լագո նստավայրի իրավականությունը
Մալ-ա-Լագոյի` որպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մշտական տան օգտագործումը իրավական ստուգման փուլում է Փալմ Բիչ քաղաքի կողմից, եւ համաձայնագիրը կարող է քննարկվել առաջիկա քաղխորհրդի նիստին, CNN-ին հայտնել է քաղաքի մենեջերը::
Երբ Թրամփը մասնավոր նստավայրը սոցիալական ակումբի վերածեց, նա քաղաքի հետ համաձայնեց սահմանափակել իր մնալը Մար-ա-Լագոյում, եւ այժմ Փալմ-Բիչի որոշ բնակիչներ պնդում են, որ նա խախտում է այդ պայմանագիրը:
Մարժորի Մերիուեզերի նախկին առանձնատունը Թրամփը գնել էր 1985-ին, իսկ ավելի ուշ` 1993-ին, այն ակումբի էր վերածել:
Պլանը, ինչպես եւ Թրամփի գործարքների մեծ մասի դեպքում, շահույթ ստանալն էր: Սակայն մասնավոր բնակավայրը եկամտաբեր բիզնեսի վերածելու համար Թրամփը ստիպված էր համաձայնել որոշ սահմանափակումների` հիմնվելով Փալմ Բիչի գործարքներում որպես միջնորդ ներկայացված առաջարկությունների հետ:
Օրինակ` ակումբի առավելագույնը 500 անդամ, կայանման եւ երթեւեկության կանոններ, իսկ ակումբի անդամները, այդ թվում` Թրամփը, չեն կարող յոթ օրից ավելի անընդմեջ անցկացնել Մար-ա-Լագոյում կամ` ընդհանուր ոչ ավել, քան երեք շաբաթ տարվա ընթացքում: