ԵՄ-ն պատվաստանյութերի մատակարարման սկանդալի ֆոնին փոփխություն է մտցրել Brexit-ի համաձայնագրում
ԵՄ-ն հայտարարել է Brexit-ի (Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) շրջանակներում ձեռք բերված համաձայնագրի մի մասը ժամանակավորապես չեղյալ համարելու իր որոշման մասին՝ դաշինքում կորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման շուրջ շարունակվող վիճաբանության ֆոնին, հայտնում է BBC -ն:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը ծրագրի վերաբերյալ «լուրջ մտահոգություններ» էր հայտնել Հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցում:
Ավելի ուշ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թվիրթերյան իր հաշվում գրառում է կատարել ՝ ասելով, որ նա «կառուցողական բանակցություններ» է վարել վարչապետի հետ: Նա նշել է, որ իրենք համաձայնության են եկել այն սկզբունքի վրա, որ չպետք է սահմանափակումներ լինեն պայմանագրային պարտականությունների շրջանակներում պատվաստանյութեր արտահանող ընկերությունների վրա:
Եվրահանձնաժողովի առաջարկները մտահոգություն էին առաջացրել նաև Հյուսիսային Իռլանդիայի կառավարության և վարչապետի համար, ով ողջունել է ԵՄ-ի քայլը՝ այն որակելով որպես դրական զարգացում՝ հաշվի առնելով այն բազմաթիվ մարտահրավերները, որոնց բախվել են համաճարակը հաղթահարելու ճանապարհին:
Brexit-ի շրջանակներում ձեռք բերված համաձայնագիրը երաշխավորում է ԵՄ-ի և Հյուսիսային Իռլանդիայի միջև բաց սահման՝ առանց արտահանվող ապրանքների վերահսկողության: Այնուամենայնիվ, համաձայնագրի Հյուսիսային Իռլանդիայի Արձանագրության 16-րդ հոդվածը թույլ է տալիս ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային ընտրել և կասեցնել ցանկացած կետ, որը նրանք համարում են «տնտեսական, հասարակական կամ բնապահպանական դժվարություն: Ինչի շրջանակներում էլ 60 տոկոսով կրճատվել էր Օքսֆորդում փորձարկված AstraZeneca պատվաստանյութի գնումների քանակը՝ 2021 թվականի առաջին կեսին:
Իր հերթին, Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովինին ողջունել է ԵՄ-ի փոփոխությունը և նշել, որ «պետք է դասեր քաղել»:
«Արձանագրությունը թեթևակի ձեռք տալու բան չէ, դա էական, դժվարությամբ շահած փոխզիջում է, որը պաշտպանում է խաղաղությունն ու առևտուրը շատերի համար», - գրել է նա թվիթերյան իր հաշվում: