Թեհրանում տագնապի ազդանշաններ են լսվել. հայտնի է պատճառը
![](/timthumb.php?src=disc/30-01-21/4505f642a4860ab10141c47d73b6719f.jpg&w=450)
Իրանում Թեհրանի արևմտյան հատվածում գործող կազմակերպություններից մեկի համակարգային անսարքությունը տագնապի ազդանշանների ձայնի պատճառ է դարձել: Այս մասին շաբաթ հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի նահանգի ղեկավարությանը:
ТАСС-ի հաղորդմամբ՝ գործակալությունը նշում է, որ անսարքությունից հետո ազդանշանն անջատվել է: Կազմակերպության անվանումը չի հրապարակվել:
Շաբաթ Jamaran-ը հաղորդել էր, որ Թեհրանի արևմտյան շրջաններում տագնապի ազդանշաններ են լսվում: