Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6573 նոր դեպք է գրանցվել
Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6573 նոր դեպք է գրանցվել:
Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 1 405 414-ի, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ամենամյա ասուլիսի ժամանակ երկրի առողջապահության նախարարի քարտուղար Սիմա Սադաթ Լարին ասել է, որ կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 57 807-ի:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ապաքինվել եւ դուրս է գրվել 1 196 374 պացիենտ:
Լարին նշել է, որ 3990 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է: