Թուրք կատակերգուն 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Աթաթուրքին վիրավորելու համար
Թուրք կատակերգու Էմրե Գյունսալը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Աթաթուրքին վիրավորելու համար: Նա հայտնել է, որ դատավճռի՝ ուժի մեջ մտնելը հետաձգվել է:
Դատավճիռն ուժի մեջ կմտնի, եթե նա եւս մեկ հանցանք գործի ապագայում:
Գյունսալը ձերբակալվել էր անցած տարի ապրիլին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին եւ 13-րդ դարի բանաստեղծ Ռումիին վիրավորելու համար: Իր ելույթում Գյունսալը Աթաթուրքին անվանել է «Թուրքիայի ամենահաջողակ հարբեցող» եւ ասել, որ Ռումին արվամոլ էր: