Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է «Ռոմայի» ընդհանուր խումբ (ֆոտո)
Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում:
Sky Sport-ի համաձայն՝ հունվարի 28-ին տեղի ունեցած մարզմանը Հայաստանի ազգային հավաքականի ավագը մարզվել է առանց սահմանափակումների: Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 31-ին (մրցակիցը «Վերոնան» է):
32-ամյա կիսապաշտպանը մկանային խնդիրների պատճառով չմասնակցեց «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա բաց թողեց առաջին հանդիպումը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: