Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ
Կինոարվեստ
Կինոարվեստն արվեստի տեսակ է, որի երկերն ստեղծվում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպարավորման հատուկ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների կինոնկարահանմամբ:
Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որոնցից հիմնականը պատկերի վավերական-լուսանկարչական բնույթն է ու մոնտաժը: Կինոերկի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, ուր միավորվում են սցենարի հեղինակ-կինոդրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի և մյուսների աշխատանքը:
Կինոարվեստի պատմությունը պայմանականորեն բաժանվում է 4 շրջանի'
Լ. և Օ. Լյումիեր եղբայրների կինոգյուտից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջը (1895-1918)
1920-ական թթ.,երբ ձևավորվում է համր կինոն' որպես արվեստ:
1930-40ական թթ. երբ հնչող խոսքը կինոարվեստը մոտեցնում է թատրոնին և գրականությանը:
Կինոարվեստի արդի շրջան