Աղբյուր․ Ռեալում լրջորեն մտածում են այն մասին, որ Ռամոսը ամռանը հեռանալու է
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Իսպանացի պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։ Կողմերը համաձայնության չեն կարողանում գալ։
El Chiringuito TV-ն տեղեկացնում է, որ «Ռեալում» լրջորեն մտածում են այն մասին, որ «արքայական» ակումբի ավագը ամռանը հեռանալու է թիմից։
Ռամոսի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Պարի Սեն Ժերմենը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ստի մեջ է մեղադրել Ռամոսին բանակցությունների ընթացքում։