ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն չի բացահայտել՝ որ պատվաստանյութն է ընտրել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ստացել է հակակորոնավիրուսային պատվանյութերից մեկի առաջին դեղաչափը: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։
«Այսօր ինձ բախտ վիճակվեց ստանալու COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Մենք պետք է աշխատենք՝ պատվաստանյութը հասանելի դարձնելու բոլորի համար և ամենուր։ Համավարակի դեպքում մեզնից ոչ ոք անվտանգության մեջ չի հայտնվի, քանի դեռ բոլորս չենք լինի անվտանգության մեջ»,- գրել է նա։
Նշենք՝ Գուտերեշը չի մանրամասնել, թե գրանցված պատվաստանյութերից որով է պատվաստվել:
Լուսանկարը և գրառումը՝ այստեղ: