Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 59, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 166 728 է, մահվան դեպքերինը՝ 3834
Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 728-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3069 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 765 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3834-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 265 է, ընդհանուր առողջացածներինը՝ 156 910, փաստացի բուժվողներինը՝ 5984 (մեկ օրում նվազել է 211-ով): Մեկ օրում արվել է 1190 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 644 796 թեստ: