Իշխանավորներն ընտրել են իրենց համար առավել կանխատեսելի, կառավարելի, իրենց քմահաճույքները կատարող անձանց․ Վարդան Այվազյանը՝ ԲԴԽ նոր անդամների մասին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանի և Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի ընտրությունը շարունակում է տարաբնույթ հարցեր առաջացնել:
Այն, որ այս կերպ իշխանությունը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել ԲԴԽ-ն և դրանով ողջ դատական համակարգը, ենթադրելի է: Բայց ստացվե՞ց, ի՞նչ պատկեր է ներկայումս այդ կառույցում, ո՞ւր ենք այսպիսով գնալու: Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այս իրավիճակի հետ կապված նկատեց.
- Բնականաբար, նման միտում կա: Իշխանավորներն ընտրել են իրենց համար առավել կանխատեսելի, կառավարելի, իրենց քմահաճույքները կատարող անձանց: Սակայն չեմ կարծում, որ իշխանության կամակատար ընտրվածները որևէ բան կարողանան փոխել, որովհետև համոզված եմ, որ այս իշխանությունների կյանքը երկար չի: Օրերի, ամիսների խնդիր է, դրա համար նրանք չեն հասցնի ինչ-որ բան փոխել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: