Կորոնավիրուսից մահացել է սիրված ռուս դերասան Վասիլի Լանովոյը
Մոսկվայում 87 տարեկան հասակում մահացել է ռուս դերասան Վասիլի Լանովոյը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է նրա կինը՝ դերասանուհին Իրինա Կուպչենկոն։
Հունվարի 28-ին, Telegram-յան Mash ալիքը հայտնել է, որ դերասանին միացրել են թոքերի արհեսատական օդափոխման սարքին։ Նրա վիճակը կտրուկ վատացել է։ Ընդ որում, վերջին օրերին կորոնավիրուսի մի քանի թեստ է կատարվել, որոնց արդյունքը բացասական է եղել:
Ավելի ուշ Telegram-յան Baza ալիքը հայտնել է, որ Լանովոյը կլինիկական մահ է վերապրել։ Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով ԽՍՀՄ ժողովրդական արտիստը մի քանի շաբաթ հիվանդանոցում է գտնվել։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։
Հունվարի 2-ին հաղորդվել էր, որ Վասիլի Լանովոյն ու նրա կինը՝ Իրինա Կուպչենկոն, վարակվել են կորոնավիուսով։ Դերասանի ինքնազգացողությունը նորմալ է եղել, սակայն տարիքի պատճառով որոշել են հոսպիտալացնել նրան։ Արտիստի ներկայացուցիչ Անտոնինա Ժուրավլյովան հայտարարել էր, որ ախտահարված է նրա թոքերի 5 տոկոսը, և նրան մի քանի օրից դուրս կգրեն։
Ամբողջ կարիերայի ընթացքում Լանովոյը կինոյում ավելի քան 70 դեր է խաղացել։